Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,- գրել է Սուրենյանը։