25.11.2024
Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը
prev Նախորդ նորություն

Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց հեռանալ գործի քննությունից

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

Դատավորը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որին միացել են նաև մյուս նախկին պաշտոնյաների պաշտպանները։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին, ժամը 13։00-ին։