25.11.2024
Դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց հեռանալ գործի քննությունից
prev Նախորդ նորություն

Տարոն Սիմոնյաը՝ իշխող դաշինքին. դուք ձեր «ձեռքերը լվանում եք» Արցախից

Ադրբեջանը եղել և մնում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական սպառնալիքը, քանի որ ահաբեկչական պետություն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։


Նրա խոսքով, որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում նաեւ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում նստած պատգամավորները հանդես են գալիս տնտեսական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման մասին հայտարարություններով: «Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ սեպտեմբերի 27-ը մենք տարածաշրջանում առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման եւ զարգացման գլխավոր խոչընդոտն էինք», - հայտարարել է նա:


Նա նշել է, որ հենց Ադրբեջանն է հանդիսանում տարածաշրջանում անվտանգության հիմնական սպառնալիքը, քանի որ հանդիսանում է ռազմական հանցագործություններ կատարած ահաբեկչական պետություն: «Այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական հանցագործների հավաքատեղի է։ Բայց այս ամենի ֆոնին մեզ կոչ են անում մոռանալ անցյալը եւ նայել առաջ», - հայտարարել է պատգամավորը։


Սիմոնյանն ընդգծել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո վարչապետը ոչ մի անգամ չի այցելել Ստեփանակերտ, իսկ ահա Ադրբեջանի նախագահն առանց կաշկանդվելու գնում է օկուպացված Շուշի: «Անցել է երեք ամիս, բայց Հայաստանի կառավարությունը չի ֆինանսավորել Արցախում գոնե մեկ տան շինարարությունը», - հայտարարեց պատգամավորը:


Նա հարց է ուղղել, թե արդյոք իշխող ուժը «ձեռքերը լվացել է» Արցախի հարցում։ «Իշխող դաշինքի հարգելի գործընկերներ եւ կառավարության հարգելի ներկայացուցիչներ, Ձեր դիրքորոշումն անընդունելի է, վերանայեք ձեր քաղաքականությունն Արցախի նկատմամբ որքան հնարավոր է շուտ եւ գիտակցեք, որ չի կարող լինել Հայաստան առանց Արցախի, ինչպես նաեւ առանց Հայաստանի Արցախ», - հայտարարել է Սիմոնյանը: