20.04.2025
Հանդիպումը կայացել է, բայց մանրամասներ չկան. Հայկ Մամիջանյանը հաստատեց
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը» խմբակցությանը հանդես է գալիս խոսքի ազատության դեմ. Մեդիա Պաշտպան

«Իմ քայլը» խմբակցությանն առաջարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Ըստ այդմ, մտադիր են արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Առաջարկվող փոփոխություններով` պահանջը տարածվելու է նաև առցանց ԶԼՄ-ների վրա։ 


Այս կապակցությամբ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.


«Սա հերթական քայլն է խոսքի ազատության դեմ։ Օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչներն այս քայլով խախտում են «ՀՀ զանգվածահին լրատվության մասին» 5-րդ հոդվածի 1-ին կետը, այն է՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս ֆիքսել և բարձրաձայնել է իշխանական օղակներից լրատվականներին և ազատ խոսքը ճնշելու փորձերը։ Այս դեպքը ևս բացառություն չէ և կոչ ենք անում լրագրողական համայնքին միասնաբար պայքարել նմանօրինակ օրենքների դեմ»,- ասված է հայտարարության մեջ։


 

Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար