24.11.2024
Սուրեն Պապիկյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է վարչատարածքային բարեփոխումները
prev Նախորդ նորություն

Փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվում ենք Ազգային ժողովի մոտ. Հայրենիքի փրկության շարժում

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժումը։


«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության եւ նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:


Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր:


Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։