Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:Քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր:Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: