«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին կից կառուցվել է 36 սպասասենյակ ունեցող մոդուլ, հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում: «10 օրում ստացանք այս 36 սպասասենյակ ունեցող մոդուլն իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար», - գրել է նախարարը՝ հրապարակելով տեսանյութ: Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ շինարարությունն ակտիվ ընթանում է: