Արցախի ԱԳ նախարար, նախագահի թենկածու Մասիս Մայիլյանը ապատեղեկատվություն է որակել այն հրապարակումը, ըստ որի իրեն արգելվել է մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Հրապարակումը որակվել է, որպես սև PR-ի դասական օրինակ: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ «Հրապարակը» տեղեկություն էր հրապարակել, որ ՌԴ-ն արգելել է Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մուտքը 5 տարի ժամկետով: