25.05.2025
ԱՕԿՍ-ը օֆշորային ընկերությանը վաճառելու քրեական գործին առնչություն չունեմ. փոխնախարար
03.03.2020
ԱՕԿՍ-ը օֆշորային ընկերությանը վաճառելու քրեական գործին առնչություն չունեմ. փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը վստահեցնում է, որ առնչություն չունի ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ: Այս մասին ասված է Թամրազյանը հայտարարության մեջ.  «Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ և անհատներ փորձում են իմ անունը կապել ԱՕԿՍ-ի սեփականաշնորհման և այն օֆշորային ընկերության վաճառելու փաստով հարուցված քրեական գործի հետ: Հայտարարում եմ, որ նշված գործընթացի հետ ես որևէ առնչություն չունեմ: Նույն շինության մեջ, բայց առանձին հասցեում իմ ունեցած սեփականությունը հայտարարագրել եմ դեռևս 2018 թվականին, երբ «Իմ քայլ» դաշինքի կողմից առաջադրվել էի որպես պատգամավորության թեկնածու: Դրա մասին հայտարարագիր եմ ներկայացրել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնն ստանձնելուց առաջ: Խոսքը խորհրդային տարիներից հայտնի «Թիֆլիս» ռեստորանի տարածքի մասին է, որը սեփականաշնորհվել է դեռևս 1996 թվականին և առնչություն չունի «ԱՕԿՍ» ՀԿ-ի հետ: Այդ տարածքը ձեռք բերելու ժամանակ ես որևէ պետական պաշտոն չեմ զբաղեցրել, բացի այդ, մինչ իմ կողմից նշված սեփականության ձեռքբերումը այն մի քանի անգամ արդեն վերավաճառվել էր, և գնումն իրականացվել է սեփականաշնորհումից 21 տարի անց` 2017 թվականին: Խնդրում եմ այսուհետ այս թեմայով հրապարակումների ժամանակ առաջնորդվել բացառապես վերոգրյալ փաստերով»,- ասված է Թամրազյանի հայտարարության մեջ: VERELQ-ը հիշեցնում է, որ ոստիկանությունը բացահայտել է, որ պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության: