Գյումրիի ռազմաբազայի հրամանատարությունը ստուգում է անցկացնում վթարի փաստով

Գյումրիի կայազորի հրամանատարությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգում է անցկացնում Գյումրի քաղաքի շրջանցիկ ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով՝ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ:


Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 5:30-ի սահմաններում, անձնական ավտոմեքենայով արձակուրդում գտնվող պայմանագրային զինծառայողը չի կարողացել կառավարել այն եւ բախվել է եզրագծում չթույլատրված վայրում կայանված բեռնատար կցորդի հետ:


Վթարի հետեւանքով ավտոմեքենան այրվել է։ Զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...