24.11.2024
Հայաստանում վարկավորման ծավալն այս տարի կարող է ավելի ցածր լինել. ԿԲ նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանում 2020-ին տնտեսական անկումը կանխատեսվում է 7.8 տոկոս. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը 2020-ի համար կանխատեսում է 7.8 տոկոս տնտեսական անկում: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:


«Տնտեսական անկման համար ԿԲ կանխատեսումը նախկինում 2020-ի համար եղել է 7.2 տոկոս: Ներկայում ԿԲ-ն ակնկալում է 7.8 տոկոս տնտեսական անկում»,-ասաց Գալստյանը:


Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), համաձայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակման, 2020-ի հունվար-դեկտեմբերին 2019-ի համեմատ նվազել է 7,5 տոկոսով: