24.11.2024
Արցախում մասնակի կամ լրիվ կփոխհատուցվեն քաղաքացիների վարկերը և փոխառությունները
prev Նախորդ նորություն

Հայաստանում վարկավորման ծավալն այս տարի կարող է ավելի ցածր լինել. ԿԲ նախագահ

Հայաստանում վարկավորման ընդհանուր ծավալն այս տարի կարող է ավելի ցածր լինել, քան 2020թ–ին էր։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալաստյանը:


Նրա խոսքով, Հայաստանի ֆինանսական շուկայում 2021թ–ին որոշակի պասիվություն է կանխատեսվում։ Դա առաջին հերթին պայմանավորված է տնտեսական անկմամբ:


«Դա նշանակում է, որ առնվազն մեր հայրենակիցների եկամուտների նվազում ենք ունենալու։ Ու այդ պարագայում ակնկալել, որ հիփոթեքը կամ երկարաժամկետ այլ վարկերը, որոնք կապված են եկամուտների հետ, նույն թափով շարունակելու են աճել կամ լինել, ինձ թվում է` մի փոքր լավատեսական է», – ասաց Գալստյանը։


Հիփոթեքային շուկայի վրա, ըստ ասուլիսին ներկա ԿԲ Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանի, 2021թ–ին սպասվող փոխարժեքի հնարավոր տատանումները կարող են ազդել։ «Բայց կոնկրետ հիփոթեքային շուկայում մենք այս պահին շատ ռիսկեր չենք տեսնում», – ասաց նա։


Վարկավորման ակտիվությունը պահելու համար, ԿԲ–ի ղեկավարության համոզմամբ, կառավարությունը պետք է փորձի տնտեսական ակտիվությունը խթանել պետական համապատասխան ծրագրերով ու որոշումներով։


Ըստ այդմ նշվեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որը կազմել է 5,5% և դոլարի փոխարժեքի տարանումները, կարող են խնդիրներ ստեղծել հիփոթեքային շուկայում:


«Գնորդները մի փոխարժեքով պայմանավորվել են՝ բնակարան ձեռք բերելու համար, դոլարով չափը որոշելու ու դրամով վճարելու արդյունքում խնդիրներ են առաջանում, այդ թվում՝ ֆինանսական կայունության հետ կապված։


Տոկոսադրույքի վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ մենք դիտարկում են դրամավարկային փոփոխականները, սակայն տվյալ պարագայում վարկավորման տեմպերի դանդաղումը մեծ մտահոգություններ է առաջցնում մեզ մոտ։ Ուստի մենք ուշիուշով հետևում ենք թե՛ անշարժ գույքի գների զարգացումներին, թե իրականացվող գործարքներին, թե մատնանշած որոշակի ռիսկերին, որոնք կարող են հանգեցնել ֆինանսական համակարգի հետ կապված խնդիրների»,-ասաց Մարտին Գալստյանը։