23.04.2025
Ուզենք, թե չուզենք. Փաշինյանն ակնարկեց Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան ասված է Արցախի Հանրապետության ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ:


«Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։


Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»,- ասված է ի պատասխան շրջանառվող լուրերի:


 


 

ՎԶԵԲ-ը և ՄԱԶԾ-ն Հայաստանում սոցիալական պարտատոմսերի պիլոտային ծրագիր են նախաձեռնում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան