«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրությանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ չմասնակցելու պատճառն այն է, որ խախտված են հստակ ընթացակարգեր. «Մենք այդ մասին քանիցս ասել ենք»,-հավելեց նա: Այս պահին խորհրդարանում քննարկում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: