Չկա պետություն, որը համավարակի ժամանակ հարկային բեռ է ավելացրել, բացի Հայաստանից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ էության, պատգամավորը կրկնել է այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների բողոքը, մասնավորապես, հագուստ ներկրողների: Ի դեպ, առաջիկայում սպասվում է բողոքի ակցիաների նոր ալիք, քանի որ օրերս Երևանի ավագանին որոշում կայացրեց պարտադրել փողոցային առևտրով զբաղվողներին՝ փուչիկ վաճառող և այլն, ունենալ ՀԴՄ: VERELQ-ը հաջորդիվ առաձին հրապարակմամբ կանդրադառնա այդ հարցին: