Մարտի 18-19-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Մարտի 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։