ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական կեղծ լուրը։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին, ադրբեջանական Թովուզի շրջանի Գաջալի գյուղին հարակից հատվածում ընդհանրապես կրակոցներ չեն արձանագրվել ո՛չ ՀՀ ԶՈՒ–ի, ո՛չ էլ հակառակորդի կողմից։ VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագության` սահմանի նշված հատվածում, իբրև թե, հայկական կողմից արձակված կրակոցի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։