Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էնֆիաջյանը։ «Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որեւէ անհանգստացնող գանգատ չունեմ»,- գրել է նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ յունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21006 դեպք, որոնցից 10144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98117 թեստավորում: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 418 նոր դեպք և 1013 առողջացած», - ասված է հաղորդագրության մեջ։