17.07.2025
Կրասնոդարից Հայաստան է վերադարձել 100 ՀՀ քաղաքացի
20.04.2020
Կրասնոդարից Հայաստան է վերադարձել 100 ՀՀ քաղաքացի

Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 19-ին տեղի է ունեցել Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ, նշյալ չվերթով Հայաստան է վերադարձել 100 ՀՀ քաղաքացի։ Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։ Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ • Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: