77 տարեկանում կյանքից հեռացել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հայրը: Մահվան պատճառը կորոնավիրուսն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը: «Այսօր 77 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացավ հայրս՝ Աքիլես Մարտիրոսյանը: Հոգեհանգիստ տեղի չի ունենա: Հուղարկավորությանը ներկա կլինեն միայն ընտանիքի անդամները», - նշել է նա: