24.11.2024
Ուժեղ քամու հետևանքները Երևանում. Ֆոտոռեպորտաժ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 206 նոր դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել է

Հայաստանում փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 206 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169597 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 691146 վերջին մեկ օրում` 3431 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 4173 պացիենտ. մեկ օրում ավելացել է 72-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 161476 անձ` վերջին մեկ օրում 128 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3155 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 793 է: