ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատելով նրան շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: Հիշեցնենք, վարչապետի ապրիլի 21-ի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել էր շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ։