Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով նախարարությունը տրամադրել է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։ 1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝ 2.258.676.0432 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)՝ 144.116.0003 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում՝ 760.948.1844 Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր՝ 393.021.8235 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն՝ 854.473.7446 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն՝ 1.432.579.1857 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն՝ 2.561.464.3488 Բժշկական կենտրոնների վերանորոգում՝ 776.334.3039 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ՝ 200.362.229 Հանրագումար 9.381.975.858 VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան։