Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՝ հունվարի 18-ին, Գագիկ Իսախանյանին նշանակել է ՀՀ վարչապետի օգնական: Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում e-gov.am. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գագիկ Իսախանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական», - ասված է որոշման մեջ: