Արցախում ուսումնական հաստատությունները անորոշ ժամանակով փակվում են։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը. «Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։ Սիրելի՛ հայրենակիցներ,Խուճապի չմատնվեք, այս ամենն ձեր իսկ ապահովության համար է արվում։Հաղթելու ենք»,- գրել է նա։