26.12.2025
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
23.01.2021
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ hունվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը Երեւանում կլինի -15-17, վաղը ցերեկը՝ -4-6: Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ -25-30, ցերեկը -7-12, Կոտայքի լեռներում գիշերը՝ -22-27, ցերեկը -6-10, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -13-15, ցերեկը -3-5, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -20-25, ցերեկը -6-10, Լոռիում գիշերը՝ -13-18, ցերեկը 0 -3, Տավուշում գիշերը՝ -7-12, ցերեկը +2+7, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -22-27, ցերեկը -5-10, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -13-16, ցերեկը -2-4, Արարատում գիշերը՝ -17-20, ցերեկը -3-5, Արմավիրում գիշերը՝ -17-20, ցերեկը -3-5, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -18-23, ցերեկը -4-8, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -17-20, ցերեկը -3-5, Սյունիքի հովիտներում գիշերը՝ -6-11, ցերեկը +3+8, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -15-20, ցերեկը 0-5, Արցախում գիշերը՝ -3-8, ցերեկը +3+8: