Այսօր Շուշիի շրջանի Շուշի-Լիսագոր հատվածում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել: Արցախի ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատանքները նախատեսվում է շարունակել վաղը՝ հյուսիս-արևելյան (Մատաղիս-Թալիշ) ուղղություններում, իսկ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ չի փոխվել: Վերջին տվյալներով հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է: