26.12.2025
Հայաստանից մեկն է հանձնվել Բաքվին, Երևան է վերադարձել հինգ գերի. Մուրադով
29.01.2021
Հայաստանից մեկն է հանձնվել Բաքվին, Երևան է վերադարձել հինգ գերի. Մուրադով

Եռակողմ հայտարարության իրագործման շրջանակներոմ Հայաստանն ու Ադրբեջանը հունվարի 28-ին ռուս խաղաղապահների օգնությամբ գերիների հերթական փոխանակումն են իրականացրել: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի խոսքով, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Հայաստանից մեկ գերի է հասցրել Բաքու, իսկ հինգ գերի վերադարձել է Երևան: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստան են վերադարձել Էդիկ Հարությունյանը, Սեյրան Մաթևոսյանը, Կարեն Վարդանյանը, Արմեն Նազրամադյանը և Աշոտ Վարոսյանը։ Նրանք Շիրակի մարզից գերևարված 62 զինծառայողներից են։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ նախօրեին  գերության մեջ գտնվող 62 զինծառայողները հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ: