Գլխավոր դատախազությունը հերքում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին լուրերը: «Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,- հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: VERELQ-ը հիշեցնում է, որ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ է տվել: