20.06.2025
ՊՆ-ն առաջարկում է ստեղծել 100 հազար մարդուց բաղկացած աշխարհազոր. մանրամասներ
01.09.2020
ՊՆ-ն առաջարկում է ստեղծել 100 հազար մարդուց բաղկացած աշխարհազոր. մանրամասներ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ստեղծել մինչև 100 հազար հոգուց բաղկացած աշխարազոր: Այդ մասին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները նախարարությունը պլանավորում է ներկայացնել ԱԺ մինչև տարեվերջ: «Կարգավորումներն այնպես են շարադրված, որ օրնեքն ուժի մեջ կմտնի այն ընդունելու հաջորդ օրը», - ասաց նա՝ հավելելով, աշխարհազորի մասնակիցներն անցնելու են հատուկ վարժանքներ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ զենք են ստանալու: «Մարտական գործողություններից հետո զենքը հետ է վերադարձվելու», - ասաց Բալայանը՝ հավելելով, որ ըստ մարզերի ու համայանքների աշխարհազորին մարդկանց ներգրավվածության չափը, ինչպես նաև նրանց մարզվելու պարբերականությունը կարգավորվելու է ենթաօրենսդրական ակտերով: Մեծ հաշվով, նրա խոսքով, աշխարհազորի ձևավորմամբ խնդիր է դրված մի կողմից բարձրացնել հասարակության պատրաստավածությունը հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, իսկ մյուս կողմից կանոնակարգել մարտական գործողությունների ժամանակ կամավորականների անկանոն հոսքերը: «Սա շատ կարևոր խնդիր է, որին մեխ բախվեցին 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ», - ասաց նա ու շարունակեց, որ ռազմական գործողությունների ժամանակ մարդիկ ցանկանում են գնալ առաջնագիծ, սակայն տեղյակ չեն՝ ինչ և ինչպես անել: VERELQ-ի հարցին՝ ինչո՞ւ որոշվեց հիմա ձևավորել աշխարհազոր, ի՞նչ է փոխվել Հայաստանի անվտանգության սպառնալիքների առումով, փոխնախարարը պատասխանեց. «Փախվել է ամեն բան: Նախ փոխվել են սպառնալիքները, փոխվել են մեր պատկերացումները, կուտակել են համապատասխան փորձ ուստի և առաջ է եկել նման խնդրի կարևորությունը»: Փոխնախարարի խոսքով, աշխահրազորի մասնակիցները զորակոչվելիս ստանում են զինծառայողի կարգավիճակ՝ ենթարկվելով բոլոր օրենսդրական կարգավորումներին և օգտվելով նրանց համար նախատեսված սոցիալական արտոնություններից: «Նրանց հետ կնքվում է պայմանագիր և ծառայում են որպես պայմանագրային զինծառայողներ: Զորակոչվելիս նրանց վրա կտարածվի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը», - ասաց նա: Աշխարհազորայինները վճարվում են միայն ռազմական գործողությունների ժամանակ՝ զորակոչվելիս, խաղաղ պայմաններում և վարժանքներին մասնակցելիս չեն վճարվելու: Աշխահրազորում, ըստ առաջարկված օրենսդրական կարգավորումների, կարող են ծառայել մինչ 70 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ առանց գենդերային խտրականության: Աշխարհազորում ներգրավվելու են բացառապես պահեստազրում չկցագրված քաղաքացիները՝ կամավորության սկզբունքով: Փոխնախարերը տեղեկացրեց, որ մարզի կամ համայնքի մասշտաբով աշխարհազորի հրամանատարները լինելու են մարզպետի կամ համայնքի ղեկավարների տեղակալները, որոնք պետք է ունենան համապատասխան կրթություն և պատրաստվածություն: «Ըստ այդմ ՊՆ-ն առաջարկում է այդ պաշտոններին նշանակել պաշտոնաթող բարձրաստիճան սպաներին, որոնք նաև ծնունդով տվյալ բնակավայրերից են և մեծ հեղինակություն են վայելում հանրության շրջանում», - ասաց նա՝ հավեելով, որ աշխարհազորի ու բանակի ներդաշնակեցումը լինելու է նաև նրանց միջոցով: Վերջում նա պատասխանելով VERELQ-ի հարցին նշեց, որ աշխարհազորի ձևավորման ու «Երկրապահ» կամավորական միության գործառույթների միջև հակասություններ չկան: «Մենք դիտարկում ենք դրանք որպես փոխլրացնող կառույցներ», -ասաց նա: «Նրանք շատ լավ տիրապետում են զինվորական գործին: Աշխարհազորի ու բանակի ներդաշնակեցումը լինելու է նաև նրանց միջոցով», - ասաց Բլայանը՝ նկատելով, որ աշխարհազորի ձևավորման ու «Երկրապահ» կամավորական միության գործառույթների միջև հակասությւններ չկան: «Մենք դիտարկում ենք դրանք որպես փոխլրացնող կառույցներ», - ասաց նա: