27.11.2024
Ավանեսյանը հերքում է լուրերը, թե ՀՀ-ում առկա «Աստրազենեկա»-ի հավաստագիրը ԵՄ-ն չի ընդունում
prev Նախորդ նորություն

Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից։


«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:


Նախագահը վարչապետի առաջարկությամբ է Գրիգորի Խաչատուրովին ազատել պաշտոնից։


Ավելի վաղ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել էին Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը և ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանը:


Նշենք, որ Գրիգորի Խաչատուրով Զինված ուժերի գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան սպաների հետ այս տարվա փետրվարի 25-ին պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փաշինյանն այդ պահանջն անվանեց ռազմական հեղաշրջման փորձ: