Ռուսաստանում տագնապով են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված են դրա շուտափույթ կայունացման հարցում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ «Մենք Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, ուժերին, Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում անել ամեն ինչ, որպեսզի երկրում տեղի ունեցող իրադարձությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով և տեղական օրենսդրությանը համապատասխան»,-ասել է նա։ Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանում տագնապով են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված են դրա շուտափույթ կայունացման հարցում: