Հետաձգվել է առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության մասին գործի քննությունը
ՀՀ Սահմանադրական դատարանը հետաձգել է COVID-19-ի դեմ պարտադիր թեստավորման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության համապատասխանության մասին գործի քննությունը: Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին:
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդեց, որպեսզի կառավարությունից պահանջվի հնգօրյա ժամկետում ՍԴ-ին տեղեկատվություն տրամադրել աշխատող քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու մասին՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ-թեստավորման պահանջները չկատարելու համար:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունն այդ տեղեկությունը չունի եւ ժամանակ է խնդրել այդ տեղեկությունը ստանալու համար։
Մեկ այլ միջնորդություն ներկայացրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, առաջարկեց կառավարությունից պահանջել հնգօրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել այն սուբյեկտների աշխատավարձի մասին, որոնք ընկնում են նախարարի հրամանի տակ։
Միջնորդությունները բավարարվեցին, նիստը հետաձգվեց։