Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողներ Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը Բուդապեշտում ընթացող Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանիշային մրցաշարում նվաճել են օլիմպիական ուղեգրեր: Այս մասին տեղեկությունը տեղադրված է ինստիտուտի Facebook-ի էջում։ Ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: