10.05.2026
Պետք է կարողանանք մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից. ՀՀ նախագահ
27.09.2021
Պետք է կարողանանք մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից. ՀՀ նախագահ

Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը: Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ: "Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ... Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ: Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։ Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի... Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվենք. Առաջ»,- ասված է հայտարարության մեջ: