Երևանի ավագանին այսօր կայացած արտահերթ նիստում կարևոր որոշում է կայացրել: Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:"Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը: Ամբողջ որոշման հղումը՝ մեկնաբանությունում",- գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակը: