16.04.2024
Արմեն Գևորգյանը տուժող է ճանաչվել. «Փաստինֆո»
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ չհաստատելու հիմնավոր պատճառներ չկան. նախագահ

Այս տարվա հոկտեմբերի 26-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա՝ արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը:


Դեկտեմբերի 18-ին Հայաստան ժամանեց Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ի գլխավոր խմբագիր Ֆայսալ Աբբասը:


ArabNews-ն այսօր հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: Տեսանյութերի հետ հրապարակվել է նաև Ֆայսալ Աբբասի՝ հարցազրույցն ընդհանրացնող հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշում է. «Արմեն Սարգսյանը պատմության մեջ կմնա որպես Հայաստանի առաջին նախագահը, որը 1991թ. անկախացումից ի վեր այս տարվա հոկտեմբերին այցելեց Սաուդյան Արաբիա: Թեև երկու երկրները միմյանց նկատմամբ թշնամանք չեն ունեցել, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ նույնպես չեն եղել՝ 1988-1994թթ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և ղարաբաղյան առաջին պատերազմում Ռիադի կողմից Ադրբեջանին սատարելու պատճառով»:


Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի՝ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերություններին վերաբերող հատվածը.


Ֆայսալ Աբբաս - Անկախությունից ի վեր՝ դա առաջին այցն էր, որ իրականացվել է Հայաստանի նախագահի կողմից: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ հայտնել, թե ինչպես այցը կայացավ, ինչպիսի՞ արդյունքներ կան, և ամենակարևորը՝ ե՞րբ կարող ենք ակնկալել դիվանագիտական կապերի հաստատում:


Նախագահ Սարգսյան - Մեր անկախության ավելի քան 30 տարիներին մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Սաուդյան Արաբիայի հետ: Սաուդյան Արաբիան շատ կարևոր, ազդեցություն ունեցող և հեռանկարային երկիր է: Հայաստանը, լինելով փոքր երկիր, առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Նույնիսկ այս 30 տարիների ընթացքում հայերը գնացել են Սաուդյան Արաբիա, աշխատել են այնտեղ և շատ հայեր հաջողություններ են գրանցել: Կարծում եմ, որ հարաբերություններ չհաստատելու հիմնավոր պատճառներ չկան:


Երբ դարձա նախագահ, իմ առաջնային նպատակներից մեկն Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր: Այս ամենի վերաբերյալ շատ լավ արձագանք ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից: Մենք սկսեցինք հաղորդակցվել, նամակներ էինք միմյանց գրում՝ կրոնական, ազգային կամ պետական միջոցառումների առնչությամբ: Դրանք շատ պատկառելի և խոր իմաստ ունեին: Այդ կերպ աստիճանաբար հատուկ հարաբերություններ սկսեցին, և մենք սկսեցինք խոսել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունների մասին: Այդ հաղորդակցությունների գագաթնակետը դարձավ իմ այցելությունը մայրաքաղաք Ռիադ:


Իմ ոչ երկար, բայց բովանդակային քննարկումները թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ շատ առանձնահատուկ էին: Առաջին հերթին դրանք վերաբերում էին մեր ժողովուրդների և պետությունների միջև փոխադարձ հարգանքին, ինչպես նաև՝ մեկս մյուսի հանդեպ ունեցած հարգալից վերաբերմունքին: Հաջորդիվ մենք խոսեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների մասին: Ըստ էության, երկուսս էլ համաձայնեցինք, որ իմ այդ այցով սկիզբ դրվեց մեր դիվանագիտական հարաբերություններին: Ես Պետնախարարին և Թագաժառանգին հրավիրեցի այցելել Հայաստան: Մենք համաձայնել ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու ճանապարհին ենք և մեր դեսպաններին կուղարկենք միմյանց երկրներ:


Մեր քննարկումների հաջորդ կարևոր մասը վերաբերում էր ապագային: Շատ ուրախ էի տեսնել, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը մեծապես կենտրոնացած է ապագայի վրա. իր երկրի, տարածաշրջանի, Ծոցի և աշխարհի ապագայի վրա: Նա ներկայացրեց սաուդական նոր տնտեսություն զարգացնելու իր հավակնությունները՝ զբոսաշրջությունից մինչև նոր տեխնոլոգիաներ: Նա նաև մեծ կարևորություն է տալիս բարձր տեխնոլոգիաներին, որը, կարծում եմ, անհրաժեշտություն է բոլորի, հատկապես՝ Հայաստանի նման երկրի համար: Հայաստանը, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, հարուստ չէ բնական այնպիսի պաշարներով, ինչպիսիք են նավթը և գազը: Ծոցի մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Էմիրությունները կամ Կատարը, մեծ գումարներ են ներդնում կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում: Եվ դա ճիշտ մոտեցում է, քանի որ դա է մարդկության ապագան՝ լինի դա արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը կամ կենսատեխնոլոգիաները:


Հանդիպել և շփվել եմ շատ մարդկանց հետ: Ինձ համար ամենակարևորն այն քննարկումներն էին, որոնք ունեցա Նորին Մեծության հետ: Նա, որպես երկրի ղեկավար, իր ժողովրդին և երկիրը տանում է ճիշտ ուղղությամբ: Նույն կերպ պետնախարարի հետ ենք քննարկումներ ունեցել: Ես ամբողջովին բավարարված եմ նրանով, ինչ տեսա: Մենք խոսեցինք ապագայի մասին, մեր երկու ժողովուրդների ապագայի, որը պետք է լինի նորովի, նոր տեխնոլոգիաների և վարքագծի առկայությամբ: Երկու կողմերը շա՛տ պետք է աշխատեն մեր ժողովուրդներին նաև կրթելու համար: Հայկական սփյուռքը շատ ավելի է ծանոթ Սաուդյան Արաբիային, քանի որ նրանցից շատերը՝ լինելով ամերիկացի, լիբանանցի, և այլն, այցելել և գործարարությամբ են զբաղվել Սաուդյան Արաբիայում: Հայաստանում՝ տեղական մակարդակով թերևս կան որոշ կարծրատիպեր, ինչը կարելի է ասել նաև Սաուդյան Արաբիայի մասին, որտեղ ևս կարող են լինել կարծիքներ Հայաստանի մասին, որոնք աղերս չունեն իրականության հետ: Դռները բացելը, ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային և տնտեսական հարաբերություններ հաստատելը և զբոսաշրջությունը խթանելը կօգնեն միմյանց ավելի լավ ճանաչել: Մենք շատ բան ունենք ցույց տալու:


 


 


 

Անհետ կորած 98 զինծառայողի ընտանիքին հիմնադրամը տրամադրում է փոխհատուցում. Սմբատ Սաիյան
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel