Փետրվարի 24-ին, ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվելու 764 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 417 456 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 879 685, վերջին մեկ օրում կատարվել է 4467 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11 557 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվը նվազել է 223-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 396 670 անձ` վերջին մեկ օրում 970 անձ: Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 8392 է: