Երևանի տարբեր հատվածներում այսօր, մայիսի 2-ին, 14։00–ի դրությամբ ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել քաղաքացիական անհնազանդության ակցիաների 244 մասնակիցներ: Այդ մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Ոստիկանությունը մայիսի 2-ից առավոտից բերման է ենթարկում ընդդիմության անհնազանդության ակցիաների մասնակցիներին` բիրտ ուժ կիրառելով նրանց նկատմամբ: Քաղաքացիները բերման են ենթարկվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի: