14.09.2025
Զարգացնել ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ, բայց զգույշ լինել գնահատականներում. Քեռյան
29.03.2022
Զարգացնել ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ, բայց զգույշ լինել գնահատականներում. Քեռյան

Կան փորձագետներ, որոնք պնդում են, որ Ռուսաստանից պոկվելով Հայաստանը կստանա Արևմուտքի հովանավորությունն ու աջակցությունը: Սա սին թեզ է, որովհետև խնդիրները պատկերացնող յուրաքանչյուր անձ կհասկանա, որ այս պահին Հայաստանը Արևմուտքին չի հետաքրքրում և միակ հետաքրքրությունը Ռուսաստանին թուլացնելու մեջ է: Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:Նրա չբացառեց, որ ուկրաինական իրադարձությունները կարող են գեներացնել ռազմական բախումներ Արցախում. "Վտանգը քանի գնում է մեծանում է: Խնդիրն այն է, որ որքան էլ ցավալի է, բայց թուրքական դիվանագիոտթյունը կարողացավ հերթական անգամ խաբել ՌԴ քաղաքական էլիտային և էականորեն խարխլել են Հարավային Կովկասի անվտանգային համակարգը: Հայաստանը գրեթե անպաշտպան վիճակում է պատերազմից հետո, այնպես որ բացառված չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը դա օգտագործի մեր դեմ",- ասաց Քեռյանը:Նա կոչ արեց զարգացնել և պահպանել ՀՀ ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ, բայց զգույշ լինել գնահատականներում: "Արևմուտքը պատրաստվում է կիրառել պատժամիջոցներ ՌԴ դաշնակից երկրների նկատմամբ ևս, իսկ դա կարող է թուլացնել Հայաստանի պոտենցիալը, ինչն ուղղակի դա ակնհայտ է",- շեշտեց Քեռյանը:Նաև հավելեց՝ ՀՀ իշխանությունները պետք է գրագետ արտաքին քաղաքական կուրս վարեն, դա է միակ ճիշտ ուղին: