5.07.2025
Ալեն Սիմոնյանը ՀՀ զինված ուժերում մի շարք նշանակումներ է կատարել
25.02.2022
Ալեն Սիմոնյանը ՀՀ զինված ուժերում մի շարք նշանակումներ է կատարել

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի փետրվարի 24-ի հրամանագրերով ՀՀ զինված ուժերում կատարվել են մի շարք նշանակումներ: Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ: Վաչագան Ներսեսյանը նշանակվել ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ: Գոռ Նիկոյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ: Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ: Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ: