Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որը կանցկացվի Երևանում դեկտեմբերի 11-ին:Առաջիկայում տեղի կունենա մասնակցի ընտրությունը: Անցած տարի Մալենայի հաղթանակից հետո «Մանկական Եվրոտեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:Հիշեցնենք, որ «Մանկական Եվրոտեսիլ»-ը Երևանը հյուրընկալում է երկրորդ անգամ: