21.11.2024
ՊԵԿ պատճառով քաղաքացիները զրկված են ՀՀ-ում գնված մեքենաները ՌԴ-ում հաշվառման կանգնեցնելուց
prev Նախորդ նորություն

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ․ Ռուբեն Վարդանյան

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։


«Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։


Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք:


Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք:


Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,- նշել է նա։


Հիշեցնենք, այսօր ավելի վաղ մամուլը գրեց այն մասին, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է Ռուբեն Վարդանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: