Պատվաստումային գործընթացը շարունակվում է: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 27-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր պատվաստվածների թիվը կազմում է 2 031 732: Առաջին դեղաչափ ստացել է 1 087 524 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 920 978 քաղաքացի: Բուստեր դեղաչափ է ստացել 23 230 քաղաքացի: