24.11.2024
Կոչ եմ անում վերադառնալ մեր գլխավոր օրակարգին՝ Դիմադրություն թշնամիներին. Սաղաթելյան
prev Նախորդ նորություն

Այսօր տեղի կունենա Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը

Հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում տեղի է ունենալու 2018 թ. Լեւոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը: Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

"Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ",- գրել է նա։