24.11.2024
Արցախից ևս երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր բժշկական կենտրոններ
prev Նախորդ նորություն

Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսհաստատություններ հաճախելու հնարավորությունից. ՄԻՊ

Արցախում հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի բացակայության պատճառով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:


«Արցախի շրջափակման մեկ ամիս. ադրբեջանական ագրեսիվ պահվածքի հետևանքով հազարավոր երեխաներ զրկված են ուսումնական հաստատություններ հաճախելու հնարավորությունից՝ սննդի պակասի պատճառով:


41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 հիմնական կրթական հաստատություն փակ է»,-գրել է Ստեփանյանը: