20.07.2025
«Մարդոց հոգու մաքրությունը պահելու մասին պետք է հոգ տանենք...». Էդվարդ Մսրլյան
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։

Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը:

Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տվել հանձնարարականներ՝ զորակոչի ամբողջ գործընթացն արդյունավետ և պատշաճ անցկացնելու համար։

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև ծառայության մեկնող երիտասարդների հետ և մաղթել բարի ծառայություն:


 

Փաշինյանին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության ոլորտային բարեփոխումների ընթացքը
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով