24.11.2024
Արցախի նախագահը նախարարներ է նշանակել. Դավիթ Բաբայանը հրաժեշտ տվեց պաշտոնին
prev Նախորդ նորություն

Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով. Մեծ վարպետի տեղապահ

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հունվարի 10-ին Մեծ վարպետի տեղապահ Ֆրա՛ Ջոն Դանլեփը, ելույթ ունենալով Մալթայի Ինքնիշխան Ուխտում հավատարմագրված դեսպանների հետ տարեկան հանդիպմանը, նշել է.


«․․․ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը։ Մալթայի Ուխտը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին աշխատելու վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ»։

Ի տեղեկություն․ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1998թ.-ին և դրանք պայմանավորված են վերջինիս որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակված է նաև Մալթայի Ուխտում (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սրբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) արտակարգ և լիազոր դեսպան։