24.11.2024
Աշխարհահռչակ դաշնակահար Դենիս Մացուևը համերգ կտա Երևանում
prev Նախորդ նորություն

Բացել Երևան-Ստեփանակերտ օդային մարդասիրական կամուրջը. նամակ Շվեյցարիայի կառավարությանը

Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի (Խորհրդարան) Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով, որոշել է.


«Նամակ հղել Դաշնային խորհրդին (Շվեյցարիայի կառավարությանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները, որոնց հանգեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։ Հանձնաժողովը խնդրում է Կառավարությանը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում գործողություններ ձեռնարկել՝ մի կողմից հասնելու համար շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային մարդասիրական կամուրջի կազմակերպմանը»։


Այս մասին հայտնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախը դեկտեմբերի 12-ից՝ արդեն 31 օր է շրջափակման մեջ է: Արցախում հումանիտար աղետ է՝ նկատվում է պարենային մթերքերի, դեղորայքի խիստ պակաս, էլեկտրաէներգիան բնակչությանը մատակարարվելու է սահմանափակումներով, կա վառելիքի պակաս, հաստատությունների աշխատանքները խաթարված են: