16.02.2026
Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
23.09.2022
Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելի հետ: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը կարևորել է ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին և կարևորել տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: